01 Հունիսի, Saturday, 2024
KFC

Կրակոցներ Բերքաբերի ուղղությամբ

Փետրվարի 6-ի լույս 7-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերը գնդակոծել է Տավուշի մարզի Բերքաբեր գյուղն ու հայկական դիրքերը: Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բերքաբերի գյուղապետ Արթուր Մադաթյանը:

Կրակոցները եղել են գիշերը ժամը 2-ի սահմաններում և եղել են բավականին ինտենսիվ: Գյուղապետի փոխանցմամբ՝ քաղաքացիներ չեն տուժել: Վնասվել է միայն գյուղացիներից մեկի տանը կից պատը, որը մասամբ կախվել է:

«Բերքաբերը սովոր է կրակոցների: Ամեն բան անցել է ու գյուղում հանգիստ է: Գյուղացիներն էլ անցել են իրենց առօրյա գործերին ու ոչ մի լարվածություն չկա»,-ընդգծեց գյուղապետը:

Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն էլ մեզ հետ զրույցում փաստեց, որ սահմանին բնակվող տավուշեցիները այնքան ամուր են, որ երբեք չեն անհանգստանում կրակոցներից. «Ոչ մի բան չկա: Աստծո կամոք բոլորը ուժեղ մարդիկ են` սահմանն էլ ամուր է մեր զինվորների շնորհիվ»:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ