02 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Սաակաշվիլի. Աշխարհում սրա նախադեպը չի եղել, որպեսզի նախագահին թույլ չտան հրապարակային ելույթ ունենալ

Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, այնուամենայնիվ, ուրբաթ երեկոյան ելույթ է ունեցել հեռուստատեսությամբ: Նախապես ծրագրվում էր, որ նա ելույթ կունենա Ազգային գրադարանում, սակայն ամբոխը թույլ չի տվել, որ նա ներս մտնի: Արդյունքում ելույթի հեռարձակումը կազմակերպվել է նրա նստավայրից, հաղորդում է “Интерфакс”-ը:

Սաակաշվիլին ափսոսանք է  հայտնել, որ իրեն թույլ չեն տվել ելույթ ունենալ ոչ խորհրդարանում, ոչ էլ գրադարանում: “Աշխարհում սրա նախադեպը չի եղել, որպեսզի նախագահին թույլ չտան հրապարակային ելույթ ունենալ”,-նշել է նա` հավելելով, որ համաձայն է նախագահի լիազորությունների կրճատման հետ, սակայն դեմ է, որպեսզի խորհրդարանը ենթարկվի կառավարությանը: Նա նաեւ դեմ է կառավարության` նախագահական ընտրությունները չեղյալ հայտարարելու նախաձեռնությանը եւ նախագահի` խորհրդարանում ընտրվելուն:

Սաակաշվիլին կարծում է, որ Վրաստանն այլ ճանապարհ չունի, բացի եվրոպականից: “Վրաստանը պետք է շարունակի ինտեգրվել ՆԱՏՕ-ում եւ Եվրամիությունում”,-հայտարարել է նա: Նրա խոսքով` մյուս բոլոր ճանապարհները “փուչ են”, որոնք Վրաստանին ոչնչի չեն հասցնի: Նա նշել է, որ վերջին հաշվով Վրաստանի ճակատագիրը որոշվում է ոչ թե Մոսկվայում կամ Վաշինգտոնում, այլ հենց վրացի ժողովուրդն է այն որոշում, ով ավելի իմաստուն եւ փորձառու է դարձել: Նախագահի կարծիքով` մարդիկ, այդ թվում եւ իր կուսակցության անդամները, շատ բան են սովորել, հատկապես` վերջին ընտրություններից հետո: “ժողովուրդը սեփական աչքերով տեսավ` ինչն է վատ, ինչը` լավ”,-նշել է Սաակաշվիլին:

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ