06 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Սերժ Սարգսյանը խորհրդակցություն է անցկացրել

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր իրավապահ կառույցների ղեկավարների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել ընտրական գործընթացի շրջանակներում ՀՀ նախագահի բոլոր թեկնածուների անձնական անվտանգության, ինչպես նաև ընտրություններին նրանց լիարժեք և իրավահավասար մասնակցության ապահովման խնդիրների վերաբերյալ:

Մասնավորապես, քննարկվել են ՀՀ նախագահի թեկնածուների քաղաքական բնականոն գործունեության ապահովման սահմանադրաիրավական և միջազգային երաշխիքները, ինչպես նաև դրանց իրացմանն ուղղված պետության պարտավորությունների առավել գործուն և արդյունավետ կատարման հարցերը:

Խորհրդակցության ընթացքում ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրենը տեղեկություններ է ներկայացրել նաև ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ կատարված մահափորձի փաստի առթիվ հարուցված քրեական գործով իրականացվող նախաքննության ընթացքի վերաբերյալ:

ԱԱԾ տնօրենը նշել է, որ հանցագործության բացահայտման առումով արդեն առկա են որոշակի արդյունքներ, որոնք թույլ են տալիս հստակ քայլեր իրականացնել գործի բոլոր էական հանգամանքների հետագա պարզաբանման համար:

Հանրապետության Նախագահը գոհունակություն է հայտնել նշված գործով իրավապահ մարմինների կատարած աշխատանքի կապակցությամբ:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ