26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Նա ծնվեց, որ հավերժ ապրի… Ֆլորա Մարտիրոսյանի ծննդյան հիշատակին /վիդեո/

Այսօր՝ փետրվարի 5-ին, երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի ծննդյան օրն է։

Ֆլորա Մարտիրոսյանը ծնվել է 1957 թ. փետրվարի 5-ին Գյումրիում: Ավարտել է Գյումրու Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը: Ֆլորա Մարտիրոսյանը ավարտել է Երևանի պետական կոնսերվատորիան:

1973 թ. նա մասնակցում է «Գարուն 73» երգի մրցույթին և արժանանում առաջին մրցանակին: 1987 թ. ամուսնանում է լրագրող Հրահատ Գևորգյանի հետ: 1991 թ. նա ընտանիքով տեղափոխվում է ԱՄՆ՝ Լոս Անջելես: 1997 թ. նրանք վերադառնում են Երևան: 1997-2001 թթ. նա գլխավորում է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցը:

2001 թ. ամուսնու նշանակման հետ կապված Ֆլորա Մարտիրոսյանը տեղափոխվում է Լոս Անջելես: 2002 թ. Ֆլորա Մարտիրոսյանը Միացյալ Նահանգներում հիմնում է Կոմիտասի անվան երաժշտական ակադեմիա:

2007 թ. հիմնում է «Artists for Pease» բարեգործական հիմնադրամը, որի կազմում ընդգրկվել են աշխարահռչակ երգիչ երգչուհիներ, հոլիվուդյան գերաստղեր, իրենց ձայն բարձրացնելու ընդդեմ ցեղասպանությունների, «Այլևս երբեք» կարգախոսով:

2011թ. սեպտեմբերին ՀՀ Նախագահի հրամանագրով շնորվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի պատվավոր կոչում:

2011 թ. նոյեմբերի 1-ին, Լոս Անջելեսի Գիբսոն համերգասրահում տեղի ունեցավ առաջին համերգը, որին մասնակցում էին Սթիվի Ուոնդերը, Չակա-Կանը, Էրիկ Բենեթը, Բոբի Բրաունը և շատ ուրիշներ:

Մահացել է 2012 թվականի նոյեմբերի 20-ին Լոս-Անջելեսում՝ լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդությունների պատճառով:

Երգչուհի Քրիստինե Պեպելյանը Ֆլորա Մարտիրոսյանի ծննդյան օրվա կապակցությամբ հուզիչ գրառում է արել Ֆեյսբուքում։

«Նա այսօր ծնվեց,որ աշխարհը լսի մեր երգը։
Նա ծնվեց, որ հավերժ ապրի….
Հպարտ եմ,որ ճանաչել եմ Ձեզ,որ պատիվ եմ ունեցել լսել Ձեր խորհուրդներն ու կանգնել Ձեր կողքին։
Համոզված եմ,որ մի օր էլի հանդիպելու ենք ու երգելու ենք միասին!!
Շնորհավոր թող լինի Ձեր բարի ծնունդը մեր Ծովաստղիկ….Մեր անկրկնելի Ֆլորա Մարտիրոսյան…»

12651322_614663135339113_5844174614114844268_n (1)

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ