24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վրաստանի խորհրդարանը հրաժարվել է լսել Սաակաշվիլիին

Վրաստանի նախագահ Միխիել Սաակաշվիլիի ամենամյա ելույթը, որը նշանակված էր փետրվարի 8-ին, անորոշ ժամանակով հետաձգվել է: Այդ մասին հայատարարել է խորհրդարանի խոսնակ Դավիթ Ուսուպաշվիլին, հաղորդում է “Рустави-2″-ը:

Հետաձգման համար պատճառ է դարձել այն, որ պատգամավորները համաձայնության չեն եկել Վրաստանի Սահամանդրությունում որոոշ փոփոխություններ կատարելու նախագծի շուրջ: Նրանց մեծ մասը կարծում է, որ նախագահի ելույթը կկայանա այն ժամանակ, երբ որոշում կկայացվի սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Արդյունքում` խորհրդարանի բյուրոն որոշում է կայացրել հետաձգել նախագահի ելույթը:

Վերնոշյալ սահմանադրական փոփոխությունները ենթադրում են առանց օրենսդրական մարմնի համաձայնության խորհրդարանը ցրելու եւ նախարարների նոր կաբինետ նշանակելու իրավունքների սահմանափակում: 

Նշենք, որ վարչապետ Բիձինա Իվանիշվիլին եւս հայտարարել էր, որ ներկա չի գտնվի նախագահի ելույթին, քանի որ չի ցանկանում լսել Սաակաշվիլիի “հիմարությունները”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ