Թեյ կուզե՞ք․ ինչու է Քիմ Քարդաշյանը նկարվել ոխերիմ մրցակցուհու հետ /ֆոտո/
Այսօր հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը զարմացրել է երկրպագուներին՝ լուսանկար տեղադրելով ոչ ավել ոչ պակաս իր վաղեմի ոխերիմ մրցակցուհի Էմբեր Ռոուզի հետ։
«Թեյ կուզե՞ք»,- մեկնաբանել է Քիմն իր լուսանկարը։
Էմբեր Ռոուզը Քիմի ամուսնու՝ Քանյե Վեսթի նախկին ընկերուհին է։ Քիմն ու Էմբերը իրար մեղմ ասած չեն սիրում, իսկ օրերս Քանյեի եւ Էմբերի ու նրա նախկին ամուսին Wiz Khalifa-ի միջեւ սկանդալային միջադեպ էր տեղի ունեցել, որի ընթացքում Քանյեն ասել էր, որ Էմբերի որդին իրենից է, ոչ թե Wiz Khalifa-ից։ Իհարկե, Քանյեն հետո Էմբերից ներողություն խնդրեց՝ նրա որդու անունը շոշափելու համար, բայց միեւնույնն է՝ նրանց միջեւ կոնֆլիկտ եղել է եւ կա։ Եւ այս ամենի ֆոնին Քիմի եւ Էմբերի լուսանկարը անհասկանալի է։