Սամվել Ալեքսանյանը սրտնեղած է
Այսօր Ազգային ժողովի հերթական նիստին ընդառաջ լրագրողները վրդովեցրին ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին:
Ալեքսանյանը համառորեն խուսափում էր լրագրողների հետապնդումներից իր ոճի մեջ: Հարցին՝ թե համապատասխանում է իրականությանը տարածված տեղեկատվությունը, ըստ որի՝ «Երևան Սիթի» խանութների ցանցում զինվորների համար նախատեսված խտացրած կաթ է վաճառվում.
«Երբ ճիշտը կգրեք խտացրած կաթի մասին, նոր կպատասխանեմ ձեր հարցերին: Նման բան չկա, իրանք էլ հերքել են, ցավդ տանեմ»,- ասաց :
Ալեքսանյանը կրկին հիշեցրեց, որ 500 եվրո է պահանջում լրագրողներից, որպեսզի պատասխանի նրանց հարցերին: Դիտարկմանը, թե դժվար հարցերին պատասխանելու համա՞ր եք միայն պահանջում 500 եվրո, պատասխանեց. «Էտի դժվար հարց չի, էտի շատ հեշտ հարց ա»:
Տեսանյութը՝ քիչ անց: