Իվանիշվիլին չի լսի Սաակաշվիլիին
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ ինքն անձամբ ներկա չի գտնվի խորհրդարանում, երբ այնտեղ իր ամենամյա զեկույցով ելույթ կունենա նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, հաղորդում է “РИА Новости”-ն:
Սաակաշվիլին օրենսդիր մարմնի առջեւ ելույթ կունենա փետրվարի 8-ին: Դա կլինի նրա առաջին ելույթը 8-րդ գումարման խորհրդարանի առջեւ:
2012-ի հոկտեմբերի 1-ի ընտրությունների արդյունքում խորհրդարանի տեղերի մեծամասնությունը պատկանում է “Վրացական երազանք” կոալիցիային, որի ղեկավարն էլ վարչապետ Իվանիշվիլին է: “Միացյալ ազգային շարժում” կուսակցությունը, որը կառավարող կուսակցությունն էր “վարդերի հեղափոխությունից” հետո եւ որի առաջնորդը մինչ օրս Սաակաշվիլին է, դարձավ ընդդիմություն:
“Իհարկե, ես մտադիր չեմ ներկա գտվել նրա ելույթին: Ի՞նչ նոր բան կարող է նա ասել”,-Սաակաշվիլիի ելույթի վերաբերյալ հայտարարել է Իվանիշվիլին: