15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Գյուղնախը զգուշացնում է

Համաձայն «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի տեղեկատվության` առաջիկա օրերի ընթացքում հանրապետության ողջ տարածքում սպասվում է ջերմաստիճանի կտրուկ անկում: Այս մասին տեղեկացնում է ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:

Հունվարի 27-ի  գիշերը լեռնային տարածաշրջաններում կանխատեսվում է -20-25 oC, Արարատյան հարթավայրում` -12 -15 oC,  հունվարի 28-ի գիշերը` լեռնային տարածաշրջաններում մինչև – 30 oC, Արարատյան հարթավայրում` – 15 – 18o ցուրտ:

Նկատի ունենալով վերոհիշյալը` ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է բոլոր ջերմոցատերերին ու գյուղացիական տնտեսություններին նշված օրերին ցուցաբերել առավել մեծ զգուշություն ջերմատներում և սինթետիկ  թաղանթների տակ մշակվող գյուղատնտեսական մշակաբույսերն ու սածիլները, պահեստներում, նկուղներում, մառաններում պահպանվող կարտոֆիլի տնկանյութը, բանջարեղեններն ու պտուղները ցրտահարությունից պաշտպանելու համար:

Խորհուրդ է տրվում լրացուցիչ միջոցներ ձեռնարկել անհրաժեշտության դեպքում այլընտրանքային ջեռուցման կազմակերպման համար:

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ