14-ամյա աղջնակը երկրորդ անգամ ցած է նետվել Բաղաբերդի կամրջից
Երեկ` փետրվարի 3-ին Կապանի Բարաբաթում թաղամասի բնակիչ 14-ամյա մի աղջիկ ինքասպանության փորձ է կատարել: Նա իրեն ցած է նետել Բաղաբերդ թաղամասի 6 մ բարձրություն ունեցող կամրջից: Նա կենդանի է մնացել եւ այժմ բժիշկները նրա վիճակը բավարար ու կայուն են գնահատում: Աղջիկը ողնաշարի կրծքային հատվածում փակ վնասվածքներ ունի:
Տուժողը ապրում է մոր եւ հոր հետ, սոցիալապես անապահով ընտանիքից չեն, եղբայրը բանակում է ծառայում, իսկ մեծ քույրն ամուսնացած է: Աղջիկն ինքնամփոփ է, համեստ, քիչ շփվող: Նա ավարտել է միջին դպրոցը, եւ չի շարունակել կրթությունը:
Մի քանի ամիս առաջ էլ էր անչափահասը փորձել նույն կամրջից ինքնասպան լինել, բայց ոստիկաններին հաջողվել էր կանխել ինքնասպանության փորձը: