12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Քրիստինա Օրբակայտեն նախկին ամուսնուն կլինիկական մահվան է հասցրել

Չնայած այն փաստին, որ ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովան իր դստերը` երգչուհի Քրիստինա Օրբակայտեին տվել էր իր օրհնությունը Վլադիմիր Պրեսնյակովի հետ ամուսնանալու համար, նա միշտ էլ գիտեր, որ այդ ընտանիքը երկար կյանք չի ունենա: Երբ նորապսակները որդի ունեցան` Նիկիտան, Վոլոդյայի ստեղծագործական կյանքն սկսեց  վերելք ապրել: Եվ մինչ ամուսինը բազմաթիվ հյուրախաղերի էր մեկնում, Քրիստինան նստում էր տանը երեխայի հետ` շարունակ լսելով ամուսնու բազմաթիվ դավաճանությունների մասին:

Նրա համբերության բաժակը լցվեց 6 տարի անց, երբ Քրիստինան հայտնեց Պրեսնյակովին, որ այլեւս չի կարող ապրել նրա հետ: Այդ բառերը գրեթե սպանեցին Պրեսնյակովին: Երգչի սիրտն իսկապես կանգ է առել: Կլինիկական մահը  տեւել է 50 վայրկյան: Բարեբախտաբար, երգչի կյանքը հաջողվել է փրկել, սակայն հետո նա դեռ շատ երկար ժամանակ էր դողում Քրիստինայի մասին մտքերից:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ