26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ահաբեկչական քայլ. ՍԴ նախագահի գնահատականը

Քիչ առաջ ”Սուրբ Գրիգոր Լուսավորիչ” բժշական կենտրոն` ԱԻՄ առաջնորդ, նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանին այցելեց ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանը:

Լրագրողների հետ ճեպազրույցում Գագիկ Հարությունյանն այս քայլը գնահատեց ահաբեկչական ակտ` հավելելով, որ դա զուտ պարզ մարդասպանության փորձ չի: ”Մեր պետականության համար սա ոչ միայն ցավալի փաստ է, այլև վտանգ ներկայացնող, եթե մենք շատ արագ չբացահայտենք ու համարժեք գնահատական չտանք, այն մեր երկրի զարգացման վեկտորի վրա իր ազդեցությունը կունենա”,-ասաց Հարությունյանը:

Նրա խոսքով` այս վիճակը պետք է արժանվույնս գնահատվի և իրավական լուծումներ տրվի հետագա գործընթացների համար: Գագիկ Հարությունյանը նշեց, որ բարեբախտաբար մեր Սահմանադրությունն  ու օրենքները նախատեսել են բոլոր հնարավոր լուծումները:

”Սահմանադրությամբ նախատեսված է, որ նման իրավիճակներում թեկնածուի դիմումի հիման վրա ՍԴ-ն հարցը քննում է դիմում ստանալուց քսանչորս ժամվա ընթացքում: ՍԴ-ը պետք է որոշի գործի քննությունը: Ինչպիսին կլինի դիմումը և ինչպես կքննվի, դժվար է ասել”,-հավելեց ՍԴ նախագահը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ