11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Մահացել է հայտնի երգչուհու ամուսինը

Լաս-Վեգասում 74 տարեկանում մահացել է հայտնի երգչուհի Սելին Դիոնի ամուսինն ու մենեջերը՝ Ռենե Անժելիլը։ Նրա մահվան պատճառ է դարձել կոկորդի քաղցկեղը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Սելին Դիոնը դադարեցնում է իր համերգային գործունեությունը՝ ամուսնուն խնամելու համար։ 2013 թվականից երգչուհին ոչ մի տեղ չէր երեւում, նա փակվել է Վեգասի իրենց առանձնատանը՝ ամուսնու հետ միասին։

Սելին Դիոնն ու Ռենե Անժելիլն ամուսանցել են 30 տարի առաջ, երբ երգչուհին 19 տարեկան էր, ամուսինը՝ 45։ Նրանք 3 երեխա ունեն, որոնցից ավագը 14 տարեկան է, իսկ երկվորյակները՝ 6։

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ