«Արտակարգ» իրավիճակ հիվանդանոցում
Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում անհանգիստ վիճակ է: Հիվանդներին այցելության եկած հարազատներին ներս չեն թողնում` հաշվի առնելով տարածված H1N1 վիրուսի վտանգավորության աստիճանը:
Հիվանդանոցի ներսում բոլոր բուժաշխատողները և հիվանդները շնչադիմակներ են կրում:
Հիվանդանոցում սուր-շնչառական խնդիրներ ունեցող մոտ 120 հիվանդ կա, որից 25-ի մոտ թոքաբորբ է, իսկ 7-ի մոտ հայտանաբերվել է H1N1 վիրուսը:
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի փոխտնօրեն Ալլա Հարությունյանը Henaran.am-ի հետ զրույցում անդրադարձավ ստեղծված իրավիճակին. «Կարևորը երեխաների մոտ չունենք ծանր դեպքեր, արհեստական շնչառական ապարատին միացված հիվանդ ևս չունենք: Հիվանդությունը գնում է իրեն բնորոշ ճանապարահով»: