01 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Ես ամեն ինչ կանեմ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար. Ջ. Քերի

Հիլլարի Քլինթոնին ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում փոխարինող Ջոն Քերին հայտարարել է, որ իր պաշտոնի հաստատման դեպքում ինքն ամեն ինչում կաջակցի ղարաբաղյան հակամարտության կողմերին` խաղաղ կարգավորման հասնելու համար: Այդ մասին նա հայտարարել է Կոնգրեսի` Հայաստանին աջակցող խմբի կոնգրեսականներ Ռոբերտ Մենենդեսի եւ Բարբարա Բոքսերի հարցերին պատասխանելիս, հաղորդում է “Asparez”-ը:

“Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ` ԱՄՆ-ը կշարունակի իր ջանքերն ուղղված հակամարտության կագավորմանը` միեւնույն ժամանակ դատապարտելով տարածաշրջանում լարվածություն առաջացնող ցանկացած գործողություն”,-հայտարարել է Քերին:

Մեկնաբանելով Ադրբեջանի սպառնալիքները` Ստեփանակերտի օդանավակայանից թռիչքներ իրականացնելու դեպքում քաղաքացիական ինքնաթիռները ոչնչացնելու վերաբերյալ, Քերին եւս մեկ անգամ ընդգծել է, որ հակամարտությունը պետք է կարգավորվի դիվանագիտական ճանապարհով:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ