23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մեսսին 5-րդ անգամ արժանացավ «Ոսկե գնդակ»-ի /վիդեո/

Ցյուրիխում նախօրեին տեղի ունեցավ «Ոսկե գնդակ – 2015» ամենամյա մրցանակաբաշխությունը, որի ընթացքում տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանացավ «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ Լիոնել Մեսսին:

Մեսսին արդեն 5-րդ անգամ է արժանանում այս մրցանակին՝ 2009, 2010, 2011, 2012, 2015: «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն ճանաչվեց 2015 թվականի լավագույն մարզիչ: 2015 թվականի ընթացքում Լուիս Էնրիկեի գլխավորությամբ «Բարսելոնան» 5 տիտղոս է նվաճել՝ դառնալով Իսպանիայի չեմպիոն, Իսպանիայի գավաթակիր, Չեմպիոնների լիգայի գավաթակիր, ՈւԵՖԱ-ի սուպերգավաթակիր, Աշխարհի ակումբային առաջնության չեմպիոն:

Լավագույն գոլի հեղինակը «Գոյանեզիա»-ի ֆուտբոլիստ Ուենդել Լիրան է: Լավագույն ֆուտբոլիստուհի է ճանաչվել ամերիկուհի Կարլի Լլոյդը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ