26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Հայրիկյանը պատմել է` հանցագործի դեմքը բաց է եղել /վիդեո/

ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վիճակը կայուն ծանր է:

Այսօր առավոտյան նա արթանացել է քնից: Բժիշկներն այս պահին հերթական հետազոտությունն են անցկացնում: Ինչպես լրագրողների հետ ճեպազրույցում ասաց նրա բարեկամ եւ գաղափարկից ընկեր Գագիկ Սարուխանյանը, ողջ գիշեր հերթապահել է վերակենդանացման բաժանմունքի մուտքի առջեւ: Հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը:

“Մենք կասկածում ենք, որ մահափորձը դեռ կկրկնվի, ուստի հսկում ենք մուտքը, որ կասակծելի մարդիկ չմտնեն Հայրիկյանի մոտ”,-ասաց բարեկամը: Քիչ առաջ Հայրիկյանին այցելության եկավ  ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով լրագրողներին ասաց, որ համեմատած երեկվա հետ, Հայրիկյանի վիճակը բավարար է, կարելի է ասել, որ շոկից դուրս է եկել:

Հայրիկյանը Շարմազանովին պատմել է, որ հանցագործի դեմքը բաց է եղել, բայց չի կարող նկարագրել : Նա բացառել է, որ միջադեպը կատարվել է կենցաղային հողի վրա: ԱԻՄ առաջնորդը ասել է, որ այս ամենը իշխանությունների եւ պետականության դեմ է: “Պարույր Հայրիկյանն իրեն պահում է Պարույր Հայրիկյանի նման”,-ասաց ԱԺ փոխխոսնակը, նկատելով, որ ինչպես անկախական գործչին է վայել` նա անկոտրում է:

Ըստ ԱԺ փոխնախագահի` երեւի մինչեւ կեսօր վիրահատությունը կկատարվի: Բժիշկների հավաստմամբ` այն կտեւի ընդամենը 20-25 րոպե:

Henaran.am-ը ողջ գիշեր աշխատել է արտակարգ ռեժիմով: Այս պահին էլ մեր թղթակիցները սբ. Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում են : Հետեւեք մեր լրահոսին եւ, մենք կտեղեկացնենք դեպքի հետ կապված հետագա զարգացումների մասին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ