17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Ինչպես են առաջացել տոնածառի խաղալիքները

Ռուսաստանում տոնածառի խաղալիքները բավականին ուշ են ի հայտ եկել։ 19—րդ դարի կեսերին այստեղ տոնածառը զարդարում էին կոնֆետներով, բլիթներով, խնձորներով, շաքարով, բանջարեղենով եւ այլն։ Իսկ տոնածառի գագաթին աստղ էր։ Իսկ ահա փայլուն կլոր խաղալիքները հայտնվել են բոլորովին վերջերս՝ մոտ 100 տարի առաջ։

Ասում են, որ տոնածառի առաջին գնդակ-խաղալիքը առաջացել է խնձորի քիչ բերքի հետեւանքով։ Մրգերի պաշարը մինչեւ ձմեռ սպառվել է, եւ հնարամիտ մարդիկ Բավարիա քաղաքում խնձորի տեսքով գնդակներ են փչել ու դրանք կախել տոնածառից։

Իսկ ահա 1870 թվականին Ամերիկայում հասարակ հեռագրավարը գլխի ընկավ, որ կարելի է հրդեհավտանգ մոմերը տոնածառի վրայից հանել ու դրանք փոխարինել էկելտրական լույսերով։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ