12 Հոկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Զգուշացեք ոսկի գնելիս

ՀՀ էկոնոմիկայի նախարարության շուկայի վերահսկողության պետական տեսչությունն անցյալ ամիս 8 000 000 դրամի վարչական տուգանք է կիրառել Երևանի Խորենացի-24 հասցեում գտնվող “Վաղարշ և որդիներ” ՍՊԸ-ի նկատմամբ:

Թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի ներմուծմամբ, իրացմամբ զբաղվող, հարգորոշման ծառայություն մատուցող այս հանրահայտ ընկերությանը տուգանելու պատճառը եղել է այն, որ օգտագործվող չափման միջոցները ստուգաչափված չեն եղել, այսինքն` դրանց աշխատանքի ճշտության երաշխիք չի եղել:

Բացի վերոնշյալից, թանկարժեք մետաղներից պատրաստված որոշ իրեր իրացվել են առանց համապատասխան տարբերանշանի և տեղեկատվական պիտակի:

Հաղորդում է “Փաստինֆոն”:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ