27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

”Ժողովուրդ”-ի կողքին են /լրացված վիդեո/

Այսօր “Ժողովուրդ” օրաթերթն` իր խմբագրակազմով, նաեւ քաղաքացիների մի խումբ, բողոքի քայլերթ են կազմակերպել` թերթի խմբագրությունից շարժվելով Երեւանի կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Թերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը լրագրողներին ասաց, որ իրենք այս ակցիայի միջոցով նպատակ ունեն միջնորդության փաստաթուղթ ներկայացնել դատարան` պահանջելով , որ “Ժողովուրդ” օրաթերթի եւ լրագրող Սոնա Գրիգորյանի վրայից հանվի 3 մլն դրամանոց գույքի արգելքը:

Թագուհի Թովմասյանը նշեց, որ ԴԱՀԿ աշխատակցիները յուրաքանչյուր պահի կարող են մտնել  խմբագրություն եւ արգելանքի տակ դնել ողջ գույքը: “Որոշ մարդիկ նպատակ ունեն նախընտրական այս շրջանում “Ժողովուրդ” օրաթերթի “սանձերը քաշել”,-նկատեց խմբագիրը: Վերջինս հակադարձեց դատական դեպարտամենտի այն հայտարարությանը, թե իրենք ապատեղեկատվություն են տարածում: ”Ես խղճում եմ դատական դեպարտամենտին ու դատական համակարգին, որ նրանք ապաշնորհ են”,-ասաց Թովմասյանը: Վերջինիս խոսքով` իրենք հերքում չեն տպագրել, քանի որ վստահ են, որ իրենք ճիշտ են:

”Մեր ակցիայի նպատակն է, որ պահանջենք թերթի և լրագրողի գույքի վրայից հանել կալանքը: Ընդամենը դատական նիստը նշանակված է մարտի 22-ին, նախնական նիստ չկա, ոչ մի նիստ չկա”,-պատմեց լրագրողը:

Henaran.am-ի թղթակիցը հաղորդում է, որ օրաթերթին զորակցելու են եկել քաղաքական գործիչներ Ստեփան Սաֆարյանը, Հմայակ Հովհաննիսյանը, Պետրոս Մակեյանը: Քիչ առաջ ժամանեց նաեւ նախագահի թեկնածու Հրանտ Բագրատյանը:

Հրանտ Բագրատյանը մեր թղթակցին ասել է, որ այս պարագայում ճիշտը օրաթերթն է: Բողոքի ակցիայի մասնակիցները շարժվում են դեպի ընդհանուր իրավասության դատարան` “Ժողովուրդը” եղել է եւ կմնա օրաթերթ բոլորի եւ ամեն ինչի մասին” կարգախոսով:

Հիշեցնենք, որ “Երեւանի թռչնաբուծական ֆաբրիկան” եւ դրա սեփականատեր Խաչիկ Խաչատրյանը հունվարի 10-ին հայց են ներկայացրել “Ժողովուրդ”-ի եւ լրագրող Սոնա Գրիգորյանի դեմ`պահանջելով 3 մլն դրամի փոխհատուցում: 

“Ժողովուրդ” օրաթերթը  28.12.2012թ դատական հայց է ներկայացրել “X գրուպ”-ի սեփականատեր Խաչիկ Խաչատրյանի նկատմամբ: Դատական հայցը վարույթ է ընդունվել և կքննվի Արաբկիր-Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սարիբեկ Արամյանի նախագահությամբ:

“Ժողովուրդ” օրաթերթի լրագրողուհու` իրեն ուղղված ոչ այնքան ցանկալի հարցին Խաչատրյանը պատասխանել էր`”Դե գրի´, ազիզ ջան, գրի´, ցավդ տանեմ, ես, ընդհակառակը, ուրախ եմ, որ իմ մասին գրում են, թե չէ մարդու տեղ չեք դնում, ո՞նց կլինի ըտենց: Ազիզ ջան, դու լրագրող չես, դու պրաստիտուտկա ես, էդ էլ կարաս գրես”:

“Ժողովուրդ” օրաթերթը և լրագրող Ս. Գրիգորյանը Խաչատրյանից պահանջում են վիրավորելու համար ներողություն խնդրել օրաթերթից և լրագրողից: Նախնական դատական նիստը դեռևս նշանակված չէ:

12.50

Ակցիայի մասնակիցները արդեն Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի մոտ են: Լրագրող Սոնա Գրիգորյանը, թերթի խմբագիրը եւ “Ժողովուրդ” օրաթերթի ներկայացուցիչը դատարանում` Հարություն Բաղդասարյանը, միջնորդության փաստաթուղթը ներկայացրին դատարանին:

Բաղդասարյանը ներկաներին հայտնեց, որ հայցի հիմքն է անհիմն:

”Մենք դատարանին ասում ենք, որ պարտադիր չէ, որ դուք ամեն անգամ արգելանք դնեք` առանց հայցի էության մեջ խորանալու: Դատարանը պետք է հանի դրված արգելանքի միջոցը: Թույլ տվեք, որ մենք էլ ձեզ հարգենք հարգելի դատարաններ”,-ասաց Բաղդասարյանը: Նա նշեց նաև, որ 3 օրվա ընթացքում դատարանը պետք է պատասխանի իրենց միջնորդությանը:

14:07

Հելսինկյան գրասենյակի Վանաձորյան գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը մեր թղթակցի հետ զրույցում նկատեց, որ նախքան դատական նիստը գույքի վրա արգելանք դնելու վերաբերյալ իրավական մեխանիզմ կա, սակայն տվյալ դեպքում դատարանը պետք է անպայման գնահատեր իրավական մեխանիզմների կիրառման հիմնավորումը, որն այս դեպքում բացակայում է:

”Իսկ այս դեպքում ամբողջ խնդիրն այն է, որ չկար հիմնավորում: Դատական պրոցեսում պետք է ապացուցվեր` կա արդյոք զրպարտանքի հիմքը, ապա գնար միջոցի կիրառումը,-նշեց Սաքունցը,- ինչ է նշանակում արգելանք ոչ միայն թերթի վրա, այլ նաև լրագրողի վրա, սա արտառոց է:

Ըստ էության` սա դատարանի կողմից օլիգարխի պահանջը անվերապահ ապահովելն է: Նաև դատարանը պարտավոր էր հաշվի առնել, որ գործ ունի լրատվական միջոցի հետ, և լրագրողը կատարել է իր գործը:

Դու պարտավոր ես հաշվի առնել հանրային նշանակությունը: Դատարանի նման պահվածքը միանշանակ ճնշում է լրատվամիջոցի ու լրագրողի նկատմամբ, նաև բացառություն չի, սա ազատ խոսքի նկատմամբ պատժիչ քաղաքականության օրինակ է”,-հավելեց Սաքունցը:

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ