26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Խուլուհամրերը դարձյալ զրկված են. Ժողովուրդ

Թերթը նկատում է, որ Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը, ինչպես միշտ, լիարժեքորեն չի կատարում իրեն վերապահված գործառույթները: Բանն այն է, որ ՀՌԱՀ-ը չի հետևում, որպեսզի հեռուստաեթերում ապահովվի նաև սուրդո թարգմանությունը, խոսքը խուլուհամրերի համար թարգմանության մասին է:

Սուրդո թարգմանության բացակայությունը զգացվում է հատկապես նախագահական ընտրությունների քարոզարշավի շրջանակներում, և ստացվում է, որ խուլուհամր մարդիկ, ըստ էության, զրկված են տեղեկանալու իրենց իրավունքից:

ՀՌԱՀ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության ղեկավար Լիլիթ Գազազյանը, մեկնաբանելով ստեղծված իրավիճակը, թերթին ասել է.

“ՀՌԱՀ-ը հետևում է ու չի անտեսում: Հանրային հեռուստառադիոընկերությունը և ՀՀ-ում գործող այն մասնավոր հեռուստաընկերությունները, որոնք հեռարձակում են նաև մանկական և (կամ) լրատվական հեռուստահաղորդումներ, պարտավոր են իրենց ծրագրերում ապահովել խուլուհամր հանրության համար հնարավոր տեղեկատվության ստացման մատչելիությունը, օրվա եթերաժամում առնվազն մեկական մանկական և լրատվական հեռուստահաղորդում հեռարձակել սուրդո թարգմանությամբ կամ հայերեն լուսագրով”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ