12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Տղամարդկանց դավաճանությունը կապված է ինտելեկտի հետ

Տղամարդկանց բազմակնություն թելադրող բնույթը  էվոլյուցիայի ընթացքում փոխվել է մենամուսնական բնույթի: 

Մեր ժամանակներում 2-րդ կեսի ընտրության հարցում բազմազանությունը դեռեւս հանդիպում է` ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մոտ, սակայն արական սեռն ամեն դեպքում անկասկած առաջատար է այս հարցում:

Ինչու՞ են մարդիկ դավաճանում սիրելիներին: Յուրաքանչյուրը կարող է տասնյակ պատասխաններ տալ այս հարցին, սակայն անգլիացի հետազոող հոգեբաններն իրենց տարբերակն են առաջ քաշել: Մասնագետները կարծում են, որ տղամարդու հավատարմությունը ուղղակիորեն կապված է նրա ինտելեկտուալ զարգացման հետ: 

Ներկայումս հասարակության հեղաշրջման գործընթացը հասել է այն փուլին, որում սեքսուալ հարաբերությունների ավելի ունիվերսալ եւ համապատասխան մոդել են հանդիսանում ինտիմ հարաբերությունները մեկ զուգընկերուհու հետ: Կայուն հարաբերությունները` մեկ կնոջ հետ,  տղամարդուն օգնում են խուսափել սթրեսից եւ լարվածությունից, որը նա զգում է նոր զուգընկերուհու  որոնումների  ժամանակ:

Անգլիացի մասնագետները եկել են այն եզրակացության, որ միայն բարձր ինտելեկտով տղամարդիկ կարող են գիտակցել, որ միայն մեկ կնոջ հետ հարաբերություններ ունենալն ինտիմ հարաբերությունների ամենաօպտիմալ տարբերակն է:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ