Ինչ պատրաստել այս տարվա Ամանորի կապակցությամբ /ֆոտո/
Յուրաքանչյուր Ամանորին տնային տնտեսուհիներին առաջին հերթին մի բան է անհանգստացնում՝ ինչ պատրաստել այս անգամ, ինչով զարմացնել հյուրերին ու յուրահատուկ լինել, չկրկնվել։
Եւ ահա 2016-ի Ամանորից մի քանի օր առաջ հաստատ շատերին նույն հարցն է տանջում։
Եթե ցանկանում եք տարբերվել, մի խնայեք, յուրահատուկ ու ճոխ ուտեստներ պատրաստեք։ Դրեք տարբեր ուտելիքներ, ինչքան որ կարող եք ձեզ թույլ տալ։ Եթե շքեղ սպասք ունեք, հանեք դարակներից ու դրեք ամանորյա սեղանին։
Այս Ամանորին սեղանին պետք է գերիշխի մրգերն ու կանաչեղենը։ Այս տարի մրգերից ու բաջարեղենից բաղկացած տարատեսակ ուտեստներ դրեք ամանորյա սեղանին։
Սեղանի կենտրոնում մրգային տոնածառ տեղադրեք, որի գլխին կարող եք կապիկի փոքրիկ արձան տեղադրել։ Հնարավորինս շատ մրգեր դրեք սեղանին, մրգային աղցաններ՝ գեղեցիկ ձեւավորումով։
Սեղանը պարտադիր վառ գույներով զարդարեք։ Քանի որ գալիք տարում հատկապես նորաձեւ է վառ կարմիրը, այնպես արեք, որ այս գույնը գերիշխի։ Կարմիր սպասք դրեք, եթե ունեք, կարմիր անձեռոցիկներ ու սեղանի ծածկոց։
Քաղցրեղեն
Առանձին ուշադրություն դարձրեք քաղցրեղենին։ Ավելի լավ է տարատեսակ քաղցրեղեն դնեք, քան ճաշատեսակներ։ Գեղեցիկ զարդարեք խմորեղենը։
Իբրեւ գլխավոր ճաշատեսակ՝ աղցաններ դրեք, ցանկալի է՝ թեթեւ աղցաններ, ինչպես նաեւ կրակի վրա պատրաստված միս։ Այնպես արեք, որ ուտելիքը հնարավորինք թեթեւամարս լինի, որպեսզի կարողանաք ուրախանալ։ Կամ էլ կարող եք օգտվել բոլոր համեղ կերակուրներից եւ մի լավ պարեք, ուրախանաք, ինչը կօգնի թե հեշտ մարսել կերածը։
Բնական հյութեր
Այս տարի փորձեք հրաժարվել գազավորված ըմպելիքներից ու սեղանին բնական, քամած հյութեր դրեք՝ մրգերի ու բանջարեղենի։ Եւ ավելի օգտակար է, եւ յուրահատուկ։