Նոր կառավարության կազմը
Վրաստանի վարչապետի թեկնածու Գեորգի Կվիրիկաշվիլին խորհրդարանին է ներկայացրել նոր կառավարության կազմը, որպեսզի խորհրդարանը հաստատի այն, կամ ոչ։ Նոր կազմում նախկին նախարարներից գրեթե բոլորը մնացել են իրենց պաշտոնին, հայտնում է РИА Новости-ն։
Նոր թեկնածուներ են ներկայացվել միայն փոխվարչապետի և ԱԳ նախարարի պաշտոնների համար, որոնք նախկինում զբաղեցնում էր հենց Կվիրիկաշվիլին:
Հիշեցնենք, որ նախորդ շաբաթ Վրաստանի արդեն նախկին վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարեց Վրաստանի վարչապետի պաշտոնից հեռանալու մասին, իսկ ուրբաթ խորհրդարանական մեծամասնությունը Կվիրիկաշվիլիի թեկնածությունն առաջադրեց կառավարության ղեկավարի պաշտոնի համար: