Քահանան հաղթեց Голос նախագծում /վիդեո/
Նախօրեին տեղի ունեցավ ռուսական Голос-4 նախագծի եզրափակիչը։ Եզրափակիչ փուլ էին դուրս եկել յուրաքանչյուր մարզչի մեկ մասնակից։
Պոլինա Գագարինայի թիմից եզրափակչում էր Օլգա Զադոնսկայան, Բաստայի թիմից՝ Էրա Կաննը, Գրիգորի Լեպսի թիմից՝ Հայր Ֆոտին եւ Ալեքսանդր Գրադսկու թիմից՝ Միխայիլ Օզերովը։
Մասնակիցներից առաջինը եզրափակչից դուրս մնաց Էրա Կանը, հետո՝ Օլգա Զադոնսկայան։
Վերջին երկու մասնակցից հաղթող ճանաչվեց Լեպսի մասնակից, հոգեւորական Հայր Ֆոտին, ով եզրափակչում էլ հրաշալի ելույթ ունեցավ։
Այս նախագծի պատմության մեջ առաջին անգամ էր, որ չհաղթեց Ալեքսանդր Գրադսկու մասնակիցը, նախորդ երեք անգամներն էլ այս մարզիչն էր հաղթել։