Զարմացրեք հյուրերին․ Արքայախնձորը հավի կրծքամսով
Բաղադրությունը՝
• արքայախնձոր- 3 հատ ոչ մեծ չափսի
• հավի կրծքամիս -1 կտոր
• պինդ պանիր-150-200 գր
• համեմունքներ-ըստ ճաշակի
- Հարկավոր է ոչ մեծ չափսի արքայախնձորները բաժանել երկու մասի, վերջույթը թողնել մնա։ Հանել միջուկը և մանր կտրատել։
- Հավի կրծքամիսը մանր կտրատել և շոգեխաշել։ Երբ միսը պատրաստ լինի ավելացնել անանասի միջուկը, լավ խառնել և թողնել 3-4 րոպե շոգեխաշվի։
- Ստացված խճողակը լցնել արքայախնձորների մեջ, վրան ավելացնել քերած պանիրը։
- Տեղադրել ջեռոցի մեջ, թողնել 1-2 րոպե, որ պանիրը հալվի։
Աղբյուր՝ utem.am