Ստամբուլի օդանավակայանում վթարվել է իրանական ինքնաթիռ /վիդեո/
Թեհրանից Ստամբուլ մեկնող ուղևորատար ինքնաթիռն Աթաթուրքի անվան օդանավակայանում վայրէջք կատարելուց հետո բախվել է հարակից արգելապատնեշին: Ըստ թուրքական «hurriyet» պարբերականի` իրանական «Mahar Air» ավիաընկերությանը պատկանող «Airbus A310» ինքնաթիռը վայրէջքի ժամանակ, բախվելով կայանատեղիի արգելապատնեշին, վնասել է նաև մոտակայքում գտնվող ավտոբուսը: Զոհեր և վիրավորներ չեն եղել: Ավտոբուսի մեջ մարդիկ չեն եղել, գրում է է Ermenihaber.am-ը:
Ինքնաթիռում գտնվող 150 ուղևորները անմիջապես տարհանվել են: Դեպքի հետ կապված իրականացվում է հետաքննություն: Նախնական տվյալներով բախումը տեղի է ունեցել, ինքնաթիռի արգելակների հետ կապված անսարքության պատճառով: