08 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Շտապօգնության» ծառայության` առավել առողջ անձնակազմ

Տուբերկուլոզի դեմ պայքարի 2007-2015 թվականների ազգային ծրագրի շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ դեկտեմբերի 21-ից 28-ը Երևանի քաղաքապետարանի «Շտապօգնություն» ՓԲ ընկերության անձնակազմի շրջանում ֆլյուորոգրաֆիկ հետազոտություններ են իրականացվում: Այս մասին հայտնում է ԱՆ լրատվական ծառայությունը:

Առողջապահության նախարարության «Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետներն այցելում են Երևանի քաղաքապետարանի «Շտապօգնություն» ՓԲԸ-ի բոլոր ենթակայաններ և շարժական ֆլյուորոգրաֆիայի սարքի միջոցով հետազոտում ողջ անձնակազմին:

Նշենք, որ միջոցառումն իրականացվում է տուբերկուլոզի վաղ հայտնաբերման և կանխարգելման նպատակով: Նախնական և պարբերական բժշկական  զննությունները  Հայաստանի  Հանրապետության  կառավարության կողմից  սահմանված կարգով իրականացվում են այն գործունեության ոլորտներում  ընդգրկված անձանց շրջանում, որոնք շփվում են հասարակության առավել այլ զանգվածների հետ:

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ