Ռուսաստանը եւ Հայաստանը միավորեցին ՀՕՊ-ի համակարգերը Կովկասում
Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարներ Սեյրան Օհանյանը եւ Սերգեյ Շոյգուն այսօր Մոսկվայում համաձայնագիր են ստորագրել հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միացյալ տարածաշրջանային համակարգի ստեղծման մասին, գրում է РИА Новости-ն:
Փաստաթղթի ստորագրումը տեղի է ունեցել նախարարների երկկողմ հանդիպումից հետո: Նաեւ ստորագրվել է 2016 թվականին Ռուսաստանի եւ Հայաստանի պաշտպանության նախարարությունների համագործակցության ծրագիրը: