24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Բանակի խնդիրները թաքցնելը լրջորեն կվնասի նախ եւ առաջ բանակին

Ռազմական ոլորտի լուսաբանմամբ հետաքրքրվող մի շարք լրագրողներ հունվարի 25-ին հանդիպեցին ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ: Հանդիպման նպատակը բանակի խնդիրների, հայ-ադրբեջանական հակամարտության ճիշտ լուսաբանման, պատերազմական իրավիճակում լրագրողի գործունեության և ոլորտի այլ հարցերի վերաբերյալ քննարկումն էր, Վազգեն Մանուկյանի տեսակետներն ու խորհուդները լսելը` որպես պատերազմական տարիներին ՀՀ պաշտպանության նախարար և փորձառու քաղաքական-հասարակական գործիչ:

Հանդիպումը կազմակերպվել էր Հանրային խորհրդի երիտասարդության ենթահանձնաժողովի և “ԱՐՄՍԵՍ” գիտակրթական կենտրոնի կողմից` 2012 թ. նոյեմբերի 7-ից 30-ը Հանրային խորհրդում ռազմական ոլորտով հետաքրքրվող լրագրողների համար անցկացված “Ռազմական գործընթացները մեր տարածաշրջանում՝ հայկական ռազմուժի համատեքստում” թեմայով դասընթացի շրջանակներում:

Դասընթացի նպատակն էր գիտական հիմք ունեցող քննարկումների, զեկուցումների, հանդիպումների միջոցով գործող լրագրողներին ներկայացնել տարածաշրջանի երկրների ռազմական ներուժը, տեսանելի ապագայում ոլորտի զարգացումներն, ինչպես նաև հայկական բանակի առանձնահատկությունները, զարգացման միտումներն ու խնդիրները՝ տարածաշրջանային զարգացումների համատեքստում:

ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանի հետ հանդիպումը դասընթացի յուրօրինակ ամփոփումն էր, որն անցավ բավականին ջերմ ու անմիջական մթնոլորտում: Վազգեն Մանուկյանը վերհիշեց պատերազմի և իր պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած բազմաթիվ դեպքեր ու իրադարձություններ, որոնք այդ տարիներից քիչ բան հիշող երիտասարդ լրագրողները մեծ հետաքրքրությամբ լսեցին:

Վազգեն Մանուկյանը կարևորեց տեղեկատվության դերը պատերազմական իրավիճակում` ընդգծելով լրագրողի սկզբունքայնության, պրոֆեսիոնալիզմի և սենսացիաներին չտրվելու անհրաժեշտությունը: Նա կարևորեց նաև ներկա իրավիճակում հայ-ադրբեջանակն խնդիրները ճիշտ լուսաբանելու խնդիրը:

Անդրադառնալով բանակի խնդիրներին` Վազգեն Մանուկյանը կարևորեց դրանք զգուշությամբ և որոշակի չափորոշիչներով լուսաբանելու անհրաժեշտությունը: Միաժամանակ նշեց, որ բանակի խնդիրները հանրությանը չներկայացնելն ու դրանք թաքցնելը լրջորեն կվնասեն նախ և առաջ բանակին: Ըստ Մանուկյանի, նման հարցերում զանգվածային լրատվամիջոցները պետք է ընտրեն ինքնակարգավորման ճանապարհը` սահմանելով լուսաբանման ընդհանուր նորմեր ու սկզբունքներ:

“ԱՐՄՍԵՍ” գիտակրթական կենտրոնի ղեկավար Վահրամ Միրաքյանն առաջարկեց Հանրային խորհրդում ոլորտի փորձագետների մասնակցությամբ կազմակերպել քննարկում բանակի խնդիրների վերաբերյալ: Մանուկյանը դրական գնահատեց առաջարկը` նշելով, սակայն, որ քննարկում կազմակերպելու համար անհրաժեշտ է նախ և առաջ ունենալ բարեփոխումների հստակ առաջարկներ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ