Որդու ծնվելուց հետո Քիմ Քարդաշյանն առաջին անգամ ընտանիքով դուրս է եկել՝ զբոսնելու /լուսանկարներ/
Օրերս Քիմ Քարդաշյանը որդու ծնունդից հետո առաջին անգամ դուրս է եկել հասարակության առաջ։ Քիմը ամուսնու՝ ռեփեր Քանյե Ուեսթի եւ երկու երեխաների հետ զբոսնել են Լոս Անջելեսում։
Քիմի գրկին Նորթն է եղել, Քանյեն գրկել է նորածին Սեյնթին։
Քիմի որդին լույս աշխարհ է եկել դեկտեմբերի 5-ին, ու դրանից հետո Քիմը ոչ մի տեղ չէր երեւում։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա ինտենսիվ պարապում է՝ ծննդաբերությունից հետո արագ նիհարելու համար, քանի որ հղիության ընթացքում 30 կիլոգրամով գիրացել էր։