20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Մեջքի ցավը բուժող վերնաշապիկ

“Pelham & Strutt” բրիտանական ընկերությունը ունիկալ սպորտային վերնաշապիկ է  ստեղծել, որը շնորհիվ իր գործվածքի կարողանում է մարդկանց ուսերը ետ տանել եւ իջեցնել: Դա թույլ է տալիս մարդու կեցվածքը ողջ օրվա ընթացքում պահել:

Հագուստը նաեւ անատոմիական միացումներ ունի, որոնք ղեկավարում են մկանները, ինչի հետեւանքով էլ լավանում է ինքնազգացողությունը: Նրա կառուցվածքը թույլ է տալիս ձիգ պահել մեջքը եւ որովայնը, գրում է “РБК Daily”-ն:

Վերնաշապիկի ստեղծման աշխատանքները շարունակվել են 2 տարի, այն փորձարկվել է 14 մարդու վրա, որոնց մեծ մասը խոստովանել է, որ այն օգնել է իրենց հաղթահարել մեջքի ցավերը: 

Ի դեպ, այն նաեւ մարմնի օպտիմալ ջերմաստիճանն է պահպանում: Սպորտային վերնաշապիկն արդեն հնարավոր է գնել 79 դոլարով:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ