23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ադրբեջանցիները շարունակում են մարդասպաններին հերոսներ դարձնել. “The Washington Times”

Դժվար է հավատալ` որքան արագ Ադրբեջանը մոռացավ իր սեփական պատմությունը` 1988-ի փետրվարի 26-28-ը Բաքվից 16 մղոն հեռավորության վրա գտնվող Սումգայիթ քաղաքում տեղի ունեցած սարսափելի իրադարձությունները:

3 օրվա ընթացքում ադրբեջանցիների ամբոխը գրոհել եւ սպանել է հայերին փողոցներում եւ նրանց սեփական տներում, մինչ ոստիկանությունը դիտում եւ թույլատրում էր այդ ամենը, իսկ բժիշկները հրաժարվել են օգնություն ցուցաբերել տուժածներին եւ զոհերին: Այդ օրերը պատմության մեջ մտան “Սումգայիթի ջարդեր” անունով: 

Ադրբեջանցիները կարծես թե չեն էլ հիշում, որ կառավարության կողմից կազմակերպված ջարդերից հետո շատ հայեր նույն 1988-ի նոյեմբերին  դարձան Կիրովաբադի ջարդերի զոհը:

Նրանք նաեւ մոռացել են, որ 1990-ին մի քանի ամիս շարունակվող բոյկոտներից հետո վայրագությունը հասավ նաեւ Բաքու` մայրաքաղաքը, որտեղ ես ծնվել եւ մեծացել եմ, քաղաք, որը հպարտանում էր հանդուրժողականությամբ, տարբեր մշակույթների առկայությամբ, զանազանությամբ եւ խաղաղությամբ:

Մեկ շաբաթ շարունակ Բաքվում բնակվող հայերը հալածանքների էին ենթարկվում եւ սպանվում: Վայրի ամբոխը տնից տուն էր գնում` հարձակվելով միայն հայ բնակիչների վրա: Ջարդերը կազմակերպվել էին ադրբեջանական կառավարության կողմից եւ դրանք դադարեցվեցին միայն այն ժամանակ, երբ սովետական զորքերը մտան Ադրբեջան:

Այն նույն մադրիկ, ովքեր դաժանորեն տանջել եւ սպանել են հայերին, այժմ ադրբեջանական կառավարաության կողմից պատվի են արժանանում որպես հերոսներ, ովքեր դիմակայել են ռուսական ճնշմանը` ինչպես իրենք են կոչում “Սեւ հունվարի” իրադարձությունների ժամանակ: Դա “սովետական գրոհ չէր անմեղ քաղաքացիների դեմ”, ինչպես որ նրանք են պնդում, դա հայերի բնաջնջման ուշացված կանխարգելում էր սովետական զորքերի կողմից: 

Ադրբեջանցիները շարունակում են նոր պատմություն գրելու իրենց ջանքերը` փոխարենը դասեր քաղելու իրական պատմությունից: Նրանք շարունակում են մարդասպաններին հերոսներ դարձնել, ինչպես որ տեղի ունեցավ վերջերս` մարդասպան Ռամիլ Սաֆարովի ներման դեպքը, ով կացնահարել է էր իր հայ գործընկերոջը` ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ Հունգարիայում: 

Աննա Աստվածատուրյան, “The Washington Times”

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ