Ավետիսյանների գործով դատական առաջին նիստն ավարտվեց. հայտնի է հաջորդ նիստի օրը
Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայում մեկնարկած դատվարությունն անցնում է թեժ մթնոլորտում: Տուժող կողմի իրավահաջորդների ներկայացուցիչները` փաստաբանները, անընդհատ միջնորդություններ են ներկայացնում դատարանին, ինչն էլ ներկաների և դատարանի անձնակազմին բորբոքվելու տեղիք է տալիս:
Իրավապշտպան Արթուր Սաքունը, ով ևս Ավետիսյանների հարազատների ներկայացուցիչ է, դատարանում առարկություն ներկայացրեց, թե ինչո՞ւ պետք է դատարանում ներկա լինեն նաև ռուսական ռազմաբազայի ծառայակիցները, եթե դատարանի դահլիճ համարվող այդ սրահում ներկա են հայկական կողմի ոստիկանները: Դատավորը մերժեց Սաքունի միջնորդությունը` պատճառաբանելով, որ դատական նիստին ներկա ռուս զինվորները որպես դատական կարգադրիչներ են ծառայում:
Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբաբների հաջորդ միջնորդությունը կապված էր Պերմյակովին ևս մեկ հանրային պաշտպան տրամադրելու և վերջինս ժամանակ հատկացնելու ծանոթանալու քննվող գործին: Այս դեքպում ևս դատարանը որոշեց հետաձգել միջնորդություն քննությունը` այն թողնելով հաջորդ դատական նիստին: Դատավորի այս հայտարարությունից հետո փաստաբան Լուսինե Սահակյանը կրկին ոտքի ելավ ու դիմեց դատարանին. «Հարգելի դատարան, եթե այսպես ամեն միջնորդության հարց թողնեք հետո և ասեք, որ այն կքննարկենք հաջորդ դատական նիստերի ընթացքում, ապա այս դատավարությունն առաջ չի գնա: Հիմա կարող ենք քննարկել, իմանալ` բավարարո՞ւմ եք մեր միջոնրդությունը, թե՞` ոչ, և առաջ անցնել: Այս մարդկանցից շատերը, ովքեր Ավետիսյանների իրավահաջորդներն են, Ռուսաստանից են նաև գալիս: Ինչպե՞ս եք պատկերացնում` ամեն դատական նիստի, մեկ ամիս կտրվածքով, էս մարդիկ գան-գնան»:
Արթուր Սաքունցն էլ հավելում կատարեց` ասելով, որ ամեն մի միջնորդություն հետաձգելով և հաջորդ դատական նիստին թողնելով` ոչ միայն տուժողի իրավահաջորդների, այլ նաև հենց ամբաստանյալի իրավունքներն են խախտվում. «Հո տասը տարի չենք դատի»:
Լուսինե Սահակյանը դատարանին հորդորով դիմեց, որ հաջորդ դատական նիստին այնպես անեն, որ դատավարությունը նորմալ պայմաններում անցնի: «Ո՛չ մեր աշխատանքի համար պայմաններ կան, ո՛չ լարգրողների, ո՛չ թարգմանչի. սա պայաման չէ, որ ստեղծել եք: Խնդրում եմ, հարգելի դատարան, դատական գործընթացը հետայսու կազմակերպեք այնպիսի սրահում, որ աշխատանքային նորմալ պայմաններ լինեն»,- եզրափակեց Սահակյանը:
Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները ելույթների լսելուց հետո դատարանը միայն հայտարարեց, որ քննվող գործով ներգրավվում է նաև մեկ հանրային պաշտպան, ով պետք է պաշտպանի մեղադրյալ Վալերի Պերմյակովի իրավունքները, ինչից հետո չբավարարելով տուժող կողմի իրավահաջորդների ներկայացուցիչների հայցը` դատարանն ավարտեց դատական նիստը` սահմանելով հաջորդ դատական նիստի օրը, ժամը և վայրը` հունվերի 18-ին ժամը 12-ին նույն վայրում` Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայում: