25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչու էին հայերը յոթ օր, յոթ գիշեր հարսանիք անում

Հնում հարսանիքների առիթով հարսին տրվում էին երեք տեսակի ընծաներ: Հարսի հայրը տալիս էր բաժինք` պսակի պետքերի համար, փեսան տալիս էր օժիտ` նվերներ հարսին, իսկ բարեկամները տալիս էին պարգևներ:
Մեր ժողովրդական հեքիաթներից մեզ ծանոթ է յոթ օր, յոթ գիշեր հարսանիք անելու եղելությունը: Իրոք, միջնադարում մեր նախնիների մոտ սովորություն է եղել հարսանիքի տոնախմբությունը յոթ օր անելը, որից հետո` ութերորդ օրը, հարսն ու փեսան գնում էին եկեղեցի` սուրբ պսակի արարողության: Ժողովրդական այս սովորությունը կրոնական հիմնավորում ունի:

Նախ երեք օր մեծ տոնախմբություն էին անում, յուրաքանչյուր օրը համապատասխանում էր Ադամի և Եվայի դրախտային ուրախության ժամերին: Ադամը ստեղծվեց ուրբաթ օրվա առաջին ժամին, Եվան` երկրորդ, իսկ երրորդ ժամին կերան արգելված պտուղը: Հետևաբար, Ադամն ու Եվան միասին դրախտային ուրախության մեջ ե-ղան երեք ժամ: Այս երեք օրերին ավելացնում էին չորս օրեր, և ութերորդ օրը գնում եկեղեցի, որպեսզի օրերի թիվը համապատասխանի աշխարհի գոյատևման խորհրդանշական յոթ ժամանակաշրջաններին, որից հետո` ութերորդում, գալու է Քրիստոս` իբրև դատավոր, և Իր հավատարիմներին բազմեցնելու է Երկնքի Արքայության հավիտենական ուրախության մեջ:

Ադամ քահանա Մակարյան. Քրիստոնեության իսկությունը 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ