03 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Քրեական գործ` բանակից ազատելու նպատակով գումարներ յուրացնելու համար

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 18-ին ՊՆ ՌՈ օպերատիվ-հետախուզական բաժին է հրավիրվել քաղաքացի Կ.Ս-ն: Քաղաքացին հայտարարել է, որ 2012 թվականի դեկտեմբերին քաղաքացի Ա.Բ-ին տվել է խոշոր չափի գումար, որպեսզի վերջինս, իբր պետական մուծումներ կատարելով, իր եղբոր որդուն օրինական ճանապարհով ազատի զինծառայությունից:  Ա.Բ-ն վերցրած գումարի դիմաց Կ.Ս-ին փոխանցել է զինծառայությունից ազատվելու վերաբերյալ կեղծ բժշկական փաստաթուղթ: Ըստ տրված հայտարարության` ՌՈ է բերման ենթարկվել Ա.Բ-ն, ով խոստովանել է, որ նմանօրինակ խարդախության միջոցով գումարներ է շորթել նաև այլ քաղաքացիներից: Նախապատրաստված նյութերով ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ:

Եթե կան այլ քաղաքացիներ, ովքեր տուժել են տվյալ անձի խաբեություններից, կարող են դիմել ՊՆ ռազմական ոստիկանություն կամ քննչական ծառայություն:

Հիշեցնենք նաև, որ խարդախության նմանօրինակ դեպք էր բացահայտվել հունվարի 13-ին և այդ առնչությամբ հարուցվել էր քրեական գործ:

ՊՆ ռազմական ոստիկանությունը ՀՀ քաղաքացիներին ևս մեկ անգամ զգուշացնում է զերծ մնալ հանցավոր գործարքներից, նմանաբնույթ դեպքերում դատապարտելի են ոչ միայն քրեածին տարրերի, այլև այն ծնողների վարքը, ովքեր, կուլ գնալով գայթակղիչ առաջարկներին, փորձում են իրենց զավակներին զերծ պահել զինծառայությունից կամ տեղավորել իրենց բնակավայրին մոտիկ զորամասերում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ