15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Որդին թոշակի համար ծեծել է մորը

52-ամյա Գառնիկ Վարդանյանն իր բնակարանում վիճաբանել է մոր՝ Լուսիկ Վարդանյանի հետ  ու անգամ հարվածներ հասցրել մոր գլխին ու նրա մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ։ Ոստիկանության եզրակացության համաձայն` վեճի առարկան եղել է տարեց կնոջ կենսաթոշակը. որդին դժգոհել է, որ մայրը գումարը չի ծախսում ընտանիքի կարիքների համար:

Դեպքը տեղի է ունեցել 2012թ. հունվարի 18-ին, որից մոտ 20 օր հետո՝ 2012 թվականի փետրվարի 8-ին Լուսիկ Վարդանյանը մահացել է։ Իսկ Գ. Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով, այն է` դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ: 

Հաղորդում է “Փաստինֆո”-ն:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ