26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Կան ինքնաբացարկներ. Ազգ

Երեկ Երուսաղեմում մեկնարկեց Հայոց պատրիարքի ընտրության առաջին փուլը: Պատրիարքի ընտրությանը մասնակցում են միայն Սբ Հակոբյանց միաբաններըՙ 37 հոգի: Համաձայն կարգի, միաբանները կներկայացնեն թեկնածուների հնգանուն ցանկ, առավելագույն ձայներ ստացած միաբանները կմասնակցեն ընտրությունների հաջորդ փուլին, որը կկայանա այսօր: Այս մասին տեղեկացնում է “Ազգ”-ը:

Ինչպես Երուսաղեմից թերթին հաղորդեց Ստամբուլում հրատարակվող “Ժամանակ” թերթի թղթակից Սեւան Տեյիրմենճյանը , ժողովը սկսվել է Երուսաղեմի հայոց պատրիարքարանի դահլիճում, ժամը 10-ին: Եռօրյա նստաշրջանը բացվել է պատրիարքական տեղապահ Արիս արք. Շիրվանյանի նախագահությամբ եւ Սեւան արք. Ղարիբյանի ատենապետությամբ:

Մեկ այլ աղբյուրից, դարձյալ Երուսաղեմից,  տեղեկացրին, որ երեկվա նիստի սկզբում, դեռեւս մեզ անհայտ պատճառներով ինքնաբացարկ է հայտարարել պատրիարքական աթոռի գլխավոր հավակնորդներից մեկըՙ Վիգեն արք. Այքազյանը: Ինքնաբացարկ է հայտարարել նաեւ Բաբկեն ծ. վրդ. Անուշյանը: Այնուհետեւ առաջարկվել եւ քվեարկությամբ հաստատվել է թեկնածուների հնգանուն ցուցակը, որը ներկայացնում ենք ըստ նրանց ստացած քվեների շարքի. լուսարարապետ Նուրհան արք. Մանուկյանՙ 21 ձայն, Բրազիլիայի թեմի առաջնորդ Տաթեւ արք. Ղարիբյանՙ 18, պատրիարքական տեղապահ Արիս արք. Շիրվանյանՙ 16, Արգենտինայի թեմի առաջնորդ Գիսակ արք. Մուրադյանՙ 15, Ամմանի հոգեւոր հովիվ Սեւան արք. Ղարիբյանՙ 15:

Սպասվում է, որ այսօր, միաբանական ժողովի 2-րդ նիստին վերոհիշյալ հնգանուն ցանկից առավելագույն 3 ձայն ստացածների միջեւ տեղի ունենա նոր քվեարկություն եւ 3-րդ փուլ անցնեն 2 թեկնածու, իսկ ավելի ուշ նրանցից ընտրվի Երուսաղեմի հայոց 93-րդ պատրիարքը:

Թերթը հիշեցնում է,  երկարատեւ հիվանդությունից հետո հոկտեմբերի 12-ին վախճանվեց Երուսաղեմի հայոց պատրիարք Թորգոմ արքեպիսկոպոս Մանուկյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ