27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Նորքի զանգվածի բնակիչները փողոց դուրս կգան

Հունվարի 24-ին Նոր Նորքի 7-րդ զանգվածում, տեղի բնակիչները բողոքի ակցիա կանցկացնեն քարի մշակման գործարանի կառուցման դեմ:

“ԷկոԼուր”-ին ուղղված բնակիչների նամակում  նշված է, որ 25 տարվա ընթացքում նրանք բարեկարգել եւ կանաչապատել են տարածքը, որտեղ խորհրդային տարիներին բնակելի մասիվների կառուցումից հետո մեծ քանակությամբ շինարարական աղբ էր կուտակվել: Այդ նույն տարածքում նաեւ մի քանի տուն է կառուցվել:

Բնակիչները բազմիցս դիմել են Երեւանի քաղաքապետարան` խնդրելով օրինականացնել երկար տարիների ընթացքում իրենց կողմից մշակովող հողերի նկատմամբ սեփականության իրավունքը: Երեւանի քաղաքապետարանը, թեպետ ընդունել է բնակիչների կողմից այդ տարածքների սեփականացման առաջնահերթությունը, սակայն մերժման համար տարբեր պատճառներ է բերել:

2011թ. տարածք է մտել “Ագրոհոլդինգ” ընկերությունը, որը մտադիր է կառուցել քարի մշակման գործարան: Ընկերության ղեկավարները բնակիչներին հայտնել են, որ այդ տարածքն իրենք ձեռք են բերել 2003 թվականին:

“Նման գործարանի կառուցումը  իր  հետ կբերի աղետալի հետեւանքներ շրջակա միջավայրի  եւ  տարածքի  բնակչության համար, նամանավանդ կվերանան այգիները”,- նշված է հաղորդագրության մեջ:

Բնակիչները մտադիր են ակցիային մասնակցելու հրավիրել իրենց վարչական շրջանից ՀՀ ԱԺ պատգամավոր Սամվել ֆարմանյանին եւ Նոր Նորք վարչականշրջանիղեկավար Արմեն Ուլիխանյանին: Տեղեկացնում է “Էկոլուրը”:

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ