06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Կսկսեն Սյունիքից

«Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատը արդեն հրապարակել է մարզերում հանդիպումներ ունենալու ժամանակացույցը: Առաջին մարզը, որտեղ հանրահավաք-հանդիպումներ է հրավիրում «Նոր Հայաստան» ճակատը ամենաշատ «այո» քվեարկած մարզն է՝ Սյունիքը:

Այս մասին Henaran.am-ի հետ զրույցում տեղեկացրեց  ՀԽ մամլո խոսնակ Վարուժան Ավետիսյանը:

Ի՞նչ ակնկալիքներով են մարզեր գնում հարցին` Ավետիսյանը պատասխանեց. « Դեռ պետք է գնանք ժողովրդի հետ շփվենք, շփման կարիք կա, միայն մայրաքաղաքով չի: Հանդիպումների արդյունքում մեր ծրագրերը կհստակեցվեն: Առաջիկա անելիքների մասին կխոսենք լրացուցիչ»: Ավետիսյանը ընդգծեց, որ կուլմինացիա անպայման լինելու է, ուղղակի ժամանակի խնդիր կա.

«Եթե համեմատենք անցնող 2 տարիների հետ՝ ռեժիմի դեմ փողոց դուրս գալու, մարդկանց մոբիլիզացնելու առումով, այսօր վիճակը բավականին հուսադրող է, բավարար չէ, բայց դրական տեղաշարժ կա: Պետք է օր ու գիշեր աշխատենք, որ հաղթանակ գրանցենք»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ