Ճանապարհային ոստիկանությունից զգուշացնում են
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: Մասնավորապես, 2015 թվականի դեկտեմբերի 14-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը. Երևան քաղաքի Աճառյան փողոց՝ մեկ արագաչափ՝ Աճառյան և Ծարավ Աղբյուրի փողոցների խաչմերուկից Մյասնիկյան և Գայի պողոտաների խաչմերուկի ուղղությամբ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է: Երևան քաղաքի Ռուբինյանց փողոց՝ մեկ արագաչափ՝ Ռուբինյանց և Սևակի փողոցների ուղղությամբ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 40 կմ/ժ է: Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները: