30 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Չի հաջողվում տեսնել որդուս». 27 օր հացադուլի մեջ

«Որդիս արդեն 27 օր է հացադուլի մեջ է ու նրա առողջական վիճակի մասին որևէ ինֆորմացիա չեմ կարողանում ճշտել»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում հուզված պատմեց «Շանթ և ընկերներ» գործով առաջին դատական նիստի օրը ոստիկանների ուղղությամբ՝ խաղալիք ատրճանակից կրակած Հայկ Կյուրեղյանի հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը:

Արմենակ Կյուրեղյանը տեղեկացրեց, որ այսօր փորձելու է տեսակցել որդուն, այս օրերին չի հաջողվել խոսել նրա հետ ու հորդորել, որ հացադուլից դուրս գա. « Ինձ հարկավոր է խոսել Հայկի հետ, միգուցե հացադուլը միակ քայլն է, որը ճիշտ է Հայկի համար: Նա դրան դիմել է իր անվտանգությունից ելնելով, քանի որ ես նշել եմ արդեն, որ նրան փորձել են թունավորել»:

Կյուրեղյանը նշեց, որ անհանգստանում է որդու և հարազատների համար, քանի որ տարբեր մարդկանց կողմից իրեն և ընտանիքին ուղղված սպառնալիքներ են հնչել:

Հիշեցնենք, 2014թ. հունիսի 12-ին մեկնարկած Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից րոպեներ առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել դատարանի բակում։ 31-ամյա Հայկ Կյուրեղյանը կանգնել էր մեքենայի վրա՝ օդամղիչ ատրճանակը ձեռքին եւ կրակել ոստիկանների վրա՝ վիրավորելով մի քանի ոստիկանի։ Ոստիկանները նրան վնասազերծել եւ բերման էին ենթարկել։ Կյուրեղյանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի՝ «խուլիգանություն զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ», եւ 316-րդ հոդվածի 4-րդ մասի ՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» հատկանիշներով:

Նշենք, որ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր «Շանթ Հարությունյանի և ընկերների»  գործով դատավարության առաջին նիստի օրը դատարանի բակում ոստիկանների ուղղությամբ կրակած Հայկ Կյուրեղյանը դատապարտվեց 9 տարվա ազատազրկման: Մեղադրող Հարություն Սարգսյանը պահանջում էր 14 տարվա ազատազրկում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ