14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Գագիկ Բեգլարյանը Կոտայքի մարզում ծանոթացել է հիմնանորոգված ճանապարհների վիճակին

Համաշխարհային բանկի «Կենսական նշանակության ճանապարհացանցի բարելավում» վարկային ծրագրով 2015 թվականի մարտից մեկնարկել էին Կոտայքի մարզի Աբովյան-Նոր Գեղի-Եղվարդ-Աշտարակ ճանապարհի 12կմ երկարությամբ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները:Երկու տարվա համար նախատեսված աշխատանքը «Կապավոր» ճանապարհաշինական ընկերությունը կատարել է 7-ամսում: ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը այցելեց հիմնանորոգված ճանապարհահատված, ծանոթացավ կատարված աշխատանքներին:

Ճանապարհի վերակառուցման ընթացքում շինարարները հիմքից փոխել են ճանապարհի հողային պաստառն  ու երթևեկելի մասի պատվածքը, վերականգնվել են ջրահեռացման համակարգերն ու մայթերը: Գյուղտեխնիկայի անցումների համար ճանապարհի որոշ հատվածներում տեղադրվել են երկաթբետոնե սալեր: Հիմնանորոգվել է նաև Նոր Գեղիի դպրոց տանող ճանապարհը:

Համայնքի ղեկավարի խոսքով՝ նորոգված ճանապարհ ունենալու երազանք գյուղացիները վաղուց ունեին և այս տարի, Ամանորի նախաշեմին՝ սա իսկական նվեր էր համայնքի բնակիչներին:  «Մենք երկար ժամանակ երազում էինք, որ ճանապարհը նորոգվի, և ի վերջո դա իրագործվեց: Մենք բարձր ենք գնահատում  կատարված  աշխատանքը և Նոր Գեղիի բնակչության անունից հատուկ շնորհակալագիր ենք հանձնել նախարարին»,- նշեց Նոր Գեղի համայնքի ղեկավար՝ Ֆրոնտիկ Թևոսյանը։
Գագիկ Բեգլարյանին շնորհակալագրեր հանձնեցին նաև Կոտայքի մարզի Արգել և Կարենիս համայնքների ղեկավարները:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ