09 Հունիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Զինվորի սպանության դեպքի առթիվ քրգործ է հարուցվել

Զինվորական քննչական գլխավոր վարչության առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ հակառակորդի կողմից ժամկետային զինծառայողի սպանության դեպքի առթիվ։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի լրատվական ծառայությունը:

Դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետեւանքով ստորին ծնոտի շրջանում հրազենային վնասվածք է ստացել եւ տեղում մահացել ժամկետային զինծառայող, շարքային 20-ամյա Կարեն Արմենի Գրիգորյանը:

Առաջին կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:

Զինվորի սպանությունից հետո ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը 20-ամյա Կարեն Գրիգորյանին հետմահու պարգևատրել է «Մարտական ծառայություն» մեդալով:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ