21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Ամեն ինչ ասված ա, հարց չկա». ում համար են աշխատել Երդվյալ ազատամարտիկները. Հրապարակ

Լրագրողը ԲՀԿ պատգամավոր Ռուբեն Գևորգյանից հետաքրքրվել է, թե հանրաքվեի ընթացքի և արդյունքների մասին ինչ կարծիք ունի: Սակայն «հերոս» ԲՀԿ-ականն աչքերը ոլորել է լրագրողի վրա ու հորդորել, որ հեռու մնա իրենից: «Ես անձամբ ու իմ կազմակերպությունն աշխատել ենք հանրաքվեի համար ու հաղթանակ ենք տարել, վերջ` սրանով ամեն ինչ ասված ա, էլ ուրիշ հարցեր չկան»,-խրոխտ հայտարարել է նա:

Կազմակերպությունը երդվյալ ազատամարտիկների միությունն է: Երբ լրագրողը նրան հիշեցրել է տեղական և եվրոպացի դիտորդների գնահատականները, նա ասել է. «Շատ մարդ շատ բան կարա ասի, ես ասում եմ, որ մենք հաղթել ենք, վերջ», ու գրեթե վազքով հեռացել է:

Հիշեցնենք, որ փետրվարյան հայտնի դեպքերից հետո նա որոշ ժամանակ ԱԺ-ն բոյկոտում էր, հիմա գալիս գրանցվում ու անմիջապես անհետանում է, մեկ-մեկ էլ հայտնվում է երեքշաբթի երեկոյան` ԱԺ հայտարարությունների ժամին: Ընդ որում` դա անում է այն ժամանակ, երբ գեներալ Մանվելի հետ հանդիպելու հավանականությունը փոքր է:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ