100 հոգու հեղափոխություն /ֆոտո/
Այս պահին Ազատության հրապարկում մոտ հարյուր մարդ է հավաքվել. պատրաստվում են միասնական երթ իրականացնել` Մարդու իրավունքների պաշտպանության օրվան նվիրված: Henaran.am-ի թղթակիցն Ազատության հրապարակից հայտնում է, որ ՀԱԿ առաջնորդները, ովքեր կազմակերպել են երթը, դեռ չեն ժամանել հրապարակ:
Երթի մասնակիցներին կմիանան նաև «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի անդամները, ովքեր ՀԱԿ-ի անդամների հետ պետք է երթով հասնեն ՄԻՊ-ի գրասենյակ, այնուհետ` ԿԸՀ` անվստահություն հայտնելու Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի ԿԸՀ-ի հրապարակած արդյունքներին: