Մուրճ և մեխեր
Մի փայտագործ ցասումով լեցուն մուրճի ուժեղ հարվածներով գերանի վրա մեծ մեխեր է ամրացնում և այդ կերպով մարդկությանն ու մի անձնավորության մեղադրում ինչ-որ արարքի համար:
Մի մարդ դանդաղ մոտենում է և ասում.
– Զգո՞ւմ ես չէ՞, թե մեխերն ինչպես են փայտը ճեղքում ու մխրճվում նրա մեջ: Երբ սրասույր մեխերն այդպես իմ ձեռքերի ու ոտքերի մեջ էին մխրճվում, ես ձեզ չէի մեղադրում, այլ ինչքան խորն էին թափանցում, այդքան ներում էի անհիշաչար կերպով… Արդ, մի՛ չարախոսիր և մեղադրիր մարդկանց, և մեղք մի գործիր, որովհետև մուրճի և մեխերի գինը վաղուցարդեն վճարել եմ ձեզ համար, որպեսզի կյանք ունենաք, քանի որ ներումն ու Աստծո սերն անսահման են…
Հովհաննես սրկ. Մանուկյան