27 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

Զգուշացում վարորդներին

Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և  իրավախախտումների արձանագրման արագաչափ սարքերի  տեղադրման աշխատանքները: Այս մասին հայտնում է ճանապարհային ոստիկանության լրատվական ծառայությունը:

Մասնավորապես, 2015 թվականի դեկտեմբերի 14-ից գործարկվելու են հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը.

Երևան քաղաքի Աճառյան փողոց՝ մեկ արագաչափ՝ Աճառյան և Ծարավ Աղբյուրի փողոցների խաչմերուկից Մյասնիկյան և Գայի պողոտաների խաչմերուկի ուղղությամբ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:

Երևան քաղաքի Ռուբինյանց փողոց՝ մեկ արագաչափ՝ Ռուբինյանց և Սևակի փողոցների ուղղությամբ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 40 կմ/ժ է:

Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:

KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ