30 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Երևանում քննարկել են գրիպի բուժման հնարավորությունները

Առողջապահության համաշախարհային կազմակերպության աջակցությամբ Երևանում կազմակերպված գրիպի տարեկան աշխատաժողովին մասնակցել են ինչպես Երևանի, այնպես էլ մարզերի վարակաբանները և համաճարակաբանները: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը:

Միջազգային փորձագետը  ներկայացրել է եվրոպական տարածաշրջանում գրիպի  համաճարակային իրավիճակը,   2015-2016 թվականների գրիպի սեզոնի առանձնահատկությունները։ Միաժամանակ  տվյալնել են  ներկայացվել Մերձավոր արևելքի շնչառական համախտանիշի և գրիպի նոր ենթատեսակով (գրիպի Ա տեսլի H7N9 ենթատեսակ) պայմանավորված` համաճարակային իրավիճակի և դրանց զարգացման միտումները:

Աշխատաժողովի ընթացքում քննարկվել են գրիպի 2014-2015 թվականների սեզոնի ընթացքում իրականացված աշխատանքները` անդրադառնալով նաև նախորդ սեզոնի ընթացքում առաջացած բոլոր  խնդիրներին և հիմնահարցերին։ Ներկայացվել են ՀՀ առողջապահության նախարարության մասնագետի և փորձագետի կողմից տրված   լուծումները՝ 2015-2016 թվականների գրիպի սեզոնի ժամանակ դրանցից խուսափելու համար:

Քննարկվել են նաև գրիպի դետքային համաճարկաբանական հսկողության վերաբերյալ հարցեր: Հայ մասնագետները հանդես են եկել  զեկույցներով, որոնք բավարար գնահատական են ստացել Առողջապահության համաշխարհային կազմակերպության փորձագետի կողմից:

Աշխատաժողովի ընթացքում արվել են մի շարք առաջարկություններ։ Համաձայն դրանց առանձին բժշկական կազմակերպություններում կստեղծվի գրիպի և սուր շնչառական վարակների տվյալների  էլեկտրոնային բազա, որում հետագայում կընդգրկվեն  հանրապետության բոլոր բուժհաստատությունները։ Քննարկվել են նաև գրիպի համաճարակաբանական հսկողության համակարգը և բուժման առկա հնարավորությունները կատարելագործելու հարցեր:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ