Արշալույսում հաղթեց՝ «ոչ»-ը և Զարզանդը
Արմավիրի մարզի Արշալույս գյուղում դեկտեմբերի 6-ին թեժ էր: Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին զուգահեռ Արշալույսում նաև ՏԻՄ ընտրություններ էին:
Գեներալ Մանվել Գրիգորյանի եղբորորդին՝ Զարզանդ Գրիգորյանը վերընտրվեց համայնքի ղեկավարի պաշտոնում:
Նշենք, որ մեր ունեցած տեղեկությունների համաձայն` Արշալույում հաղթել է Զարզանդ Գրիգորյանը և Սահմանադրական «ոչ»-ը:
Մեր նախորդ հրապարակումներում նշել ենք, որ Զարզանդ Գրիգորյանը ամենևին էլ գեներալի նախընտրած թեկնածուն չէ:
Henaran.am-ի հետ զրույցում Զարզանդ Գրիգորյանը փաստեց, որ եղել է այն, ինչը սպասելի էր.
« Մեկ շաբաթից եկեք ու կասեմ ամեն ինչ, հարցեր կտաք ու կստանաք պատասխաններ: Ամեն բան Ձեր աչքերով կտեսնեք ու Ձեր ականջներով կլսեք»:
Հիշեցնենք, գործող գյուղապետ, Մանվել Գրիգորյանի եղբորորդի Զարզանդ Գրիգորյանի դեմ առաջադրվել էր Էջմիածնի ոստիկանության պետի նախկին տեղակալ Աշոտ Սարգսյանը, որը ըստ շրջանառվող լուրերի՝ գեներալ Մանվելի հովանավորյալն է: